Հիացած եմ, ինքը մեզ անընդհատ ասում էր՝ չնեղվեք, ինչով պետք է՝ կօգնենք. գյուղապետը` վարչապետի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ նշված մարզերի համայնքների ղեկավարները:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետը նախ եղել է Վայոց ձորի մարզում, որտեղ կայացած հանդիպումները բավականին ուշ են ավարտվել: Սակայն Արարատի մարզում մարզպետարանի աշխատակիցները շունչները պահած, սոված սպասել են վարչապետին: Կարապետյանը Արարատ է հասել երեկոյան 19.00-ին: «Ժողովուրդ»-ը Արարատի մարզի Խաչփառ համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ գո՞հ է վարչապետի հետ հանդիպումից, թե՞ ոչ:

Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց. «Ճիշտն ասած՝ հիացած եմ: Ինքը մեզ անընդհատ ասում էր՝ չնեղվեք, ինչով պետք է՝ կօգնենք: Հետաքրքրվում էր, թե ինչ խնդիր ունենք: Ես ինքս գյուղի ոռոգման ջրի հետ կապված խնդրի մասին եմ բարձրաձայնել. հանդիպումից անցել է մեկ օր, տեսնում եմ, որ դրական տեղաշարժ կա»:




Լրահոս