
Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան գյուղերի բնակիչներն իրենց աճեցրած խաղողը հանձնում են Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղ: Այնտեղ խաղողն այս տարի մթերել են կիլոգրամը 110 դրամով:
Դեբեդավանի նախկին գյուղապետ, խոշորացված Այրում համայնքի ղեկավարի Դեբեդավանում լիազոր ներկայացուցիչ Վանյա Դամիրչյանն ասաց, որ Դեբեդավանում մթերված 707 տոննա խաղողի գումարը դեռ չեն վճարել: Վ. Դամիրչյանը գործարանին հանձնել է իր աճեցրած 20 տոննայից ավել խաղողը: Նա նշեց, որ գործարանից խոստացել են գումարները առաջիկա օրերին վճարել:
Ո. Ս.