
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր լրագրողը փորձել է Ավշարի գինու գործարանի սեփականատեր անկուսակցական Արայիկ Գրիգորյանից հետաքրքրվել, թե որ ցուցակով է անցնելու խորհրդարան՝ գուցե Դաշնակցությա՞ն։ «Բայց խի՞ Դաշնակցության»,- զարմացել է նա, ապա պարոր ցուցակով է անցնելու խորհրդարանզաբանել, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի ոչ թե Դաշնակցության, այլ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով։ Իսկ կդառնա՞ ՀՀԿ-ական․ պատասխանել է, որ դեռեւս չգիտի։ Նման առաջարկ՝ ՀՀԿ մտնելու, եղե՞լ է։ «Դեռ ոչ»։
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին Գրիգորյանը մեծամասնականով թիվ 18 ընտրատարածքից է խորհրդարան գործուղվել՝ որպես անկուսակցական անկախ պատգամավոր, բայց չորս տարիների ընթացքում իր քվեարկությամբ աջակցել է իշխանություններին, իսկ 2008-ին նա խորհրդարան էր եկել ՀՅԴ ցուցակով: Այնպես որ, այդքան էլ հեռու չէ Դաշնակցությունից։ Պարզապես ՀՀԿ ցուցակով ԱԺ անցնելն ավելի հեշտ է, մանավանդ՝ տարիներ շարունակ զբաղեցրած իրենց պաշտոնների դիմաց «Ավշարի» սեփականատերերը պետք է նաեւ ՀՀԿ-ի համար աշխատեն եւ նրան ձայներ բերեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: