«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական թատերաբեմում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շարունակվում են քաղաքական ուժերի` ավելորդ աչքից ու «ժուչոկներից» հեռու տեղի ունեցող հանդիպումները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամիսներ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ` Վահագնի թաղամասում գտնվող Օհանյանի առանձնատանը:
Թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, եւ կողմերն ի՞նչ հայտարարի են եկել, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից: Ի պատասխան մեր հարցմանը` Մարտիրոսյանը նշեց. «Ամիսներ առաջ չի եղել նման հանդիպում»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: