
ԱՄՆ նորանշանակ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է ցանկանում տեսնել իր երդմնակալության արարողության վրա: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
«Բոլորը ցանկանում են տոմսեր ստանալ իմ երդմնակալության արարողության համար, սակայն ես ցանկանում եմ տեսնել սովորական մարդկանց»,-գրել է Թրամփը:
Այդպիսով Թրամփը մատնանշել է, որ չի ցանկանում տեսնել «աստղերին», ովքեր աջակցում էին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: