ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետադարձ կապով նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել է թվով 7 դիմում: Գրանցվել են մասնավորապես՝ ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, ցանցին միանալուն, լիզենզիայի տրամադրմանը, արևային էներգիայի կենտրոնացված օգտագործման և ակումուլյացիայի հեռանկարային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությանը, գազամատակարարմանն ու էլեկտրամատակարարմանը, ընդերքի օգտագործմանը վերաբերող հարցեր և առաջարկություններ։ Ներկայացված հարցերին և առաջարկություններին համապատասխան ընթացք է տրվել։
Նշված ժամանակահատվածում նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ։ Բարձրացված հարցերը հիմնականում լուծում են ստացել։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության իրավասությունից դուրս գտնվող դիմումները վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին:
«Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերը վերաբերել են տարբեր խնդիրների՝ էլեկտաէներգիայի և գազի հաշվիչների տեղադրմանը, փողոցի լուսավորության ապահովմանը, գազիֆիկացմանը, էլեկտրամատակարարման անջատումներին, ջրամատակարարմանը և այլն։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին