
Անհայտ անձը Մոսկվայում դյուրավառ հեղուկով 3 մարդու է հրկիզել, նրանցից երկուսն ադրբեջանցիներ են, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին:
Անհայտ անձը Մոսկվայի Սոսենսկոե բնակավայրում վերջիններիս հրկիզել է սպիրտային խմիչք օգտագործելուց հետո առաջացած վիճաբանության ժամանակ:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:
Երկու ադրբեջանցիները` 48 և 27 տարեկան հայր և որդի, հոսպիտալացվել են: Երրորդը մահացել է: Հանցագործի որոնողական աշխատանքներ են տարվում: