
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է ռուսական տնտեսության վիճակի մասին:
Պուտինն այդ հարցը «ավանդական» է անվանել:
Նրա խոսքով` այս տարի Ռուսաստանը գնաճի ռեկորդային ցածր մակարդակ է գրանցել:
Պուտինը նշել է, որ կան բոլոր պայմաններն այն բանի համար, որպեսզի տնտեսությունը հասնի անհրաժեշտ ցուցանիշներին:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ 2016թ. արդյունքներով ՀՆԱ անկումը կազմել է 0,5-0,6%: