
«Գանձասար-Կապանից» հեռացել են ֆուտբոլիստներ Գևորգ Օհանյանը և Համլետ Ասոյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Համլետ Ասոյանն ու Գևորգ Օհանյանը իրենց ելույթները կշարունակեն լիբանանյան «Հոմենեթմեն» ակումբում։