
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Երևան – Գառնի, Ապարանի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն