Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ:
Նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում, արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում, պարտադիր քննարկման առարկա կդառնա և՛ դատախազի, և՛ նախաքննական մարմնի վարքագիծը:
«Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության և անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։