
Այսօր ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով ներկայացրեց 2016 թ. ցուցանիշներն ու 2017 թ. սպասելիքները:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին «Գնումների մասին» օրենքում արված փոփոխություններից, ըստ որի ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերը գաղտնի են դառնում:
Արամյանի խոսքով` դա արված է անվտանգության նկատառումներից ելնելով և միջազգային պրակտիկայում չկա որևէ դեպք, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը բաց լինեն: