
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տևեց 4 ժամ, հայտնել է ռուս և քուրդ ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների մասին:
«Ռուսաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի քուրդ ժողովրդի հետ: Քուրդ ժողովուրդը բարդ ճակատագիր ունի»,-ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ քրդական ստորաբաժանումները ահաբեկիչների դեմ պայքարում արիություն են ցուցաբերում և արդյունավետ մարտնչում:
«Քրդերի իրավունքը կապահովվի: Սակայն թե ինչպես` կապված է միայն Իրաքից և քուրդ ժողովրդից: Ռուսաստանը չի միջամտում Իրաքի ներքին գործերին»,-հավելել է ՌԴ նախագահը: