ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաև հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման և ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով: Սահմանային հսկիչ կետերի մասնագետ-տեսուչներին հանձնարարվել է պետական վերահսկողության շրջանակներում տնտեսավարողներին սպասարկել հնարավորինս արագ` ներմուծման կամ արտահանման, բեռների զննության կամ փորձաքննության գործընթացներում անհարկի ձգձգումներից և բեռների կուտակումներից խուսափելու համար:
Ծառայությունը նաև մշակել է ներմուծող-արտահանող տնտեսավարող սուբյեկտների համար իրականացվող հսկման ընթացակարգերը պարզեցնելու մեխանիզմներ: Մասնավորապես` հանրապետության սահմանային բոլոր հսկիչ կետերում արդեն գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը՝ հնարավորություն ընձեռելով զգալիորեն տնտեսել ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթաշրջանառության և ձևակերպման համար ծախսվող ժամանակը:
Ներմուծման և արտահանման վերաբերյալ հարցերի պատասխանները կարող եք գտնել ՍԱՊԾ-ի պաշտոնական կայքի (snund.am) «Ներմուծում-արտահանում» բաժնում: Ծառայության մասնագետները նաև պատրաստ են թեժ գծի միջոցով (զանգահարել 010 206040) ներմուծման և արտահանման ընթացակարգերի վերաբերյալ տեղակատվություն և խորհրդատվություն տրամադրել տնտեսավարող սուբյեկտներին: