Եթե ես այդ հարցին անկեղծ պատասխանեմ, վաղը կոմիտեն էլ վարչություն կդարձնեն. Նարեկ Սարգսյանը` վարչապետի որոշման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա եթե ես այդ հարցին անկեղծ պատասխանեմ, վաղը կոմիտեն էլ վարչություն կդարձնեն: Խնդիրը միշտ եղել է ՝ խորհրդային տարիներին, անկախության տարիներին բազմիցս եղել է կա՛մ կոմիտե, կա՛մ նախարարություն: Դրանից չեն փոխվում գործառույթները: Այնպես չի, որ նախարարություն է եղել, մենք ամեն ինչ արել ենք գերազանց, հիմա դարձանք կոմիտե, աշխարհը փուլ կգա»: Այսօր այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կոմիտե դարձնելու վարչապետի որոշմանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս