Մի քանի «գաղտնիքներ», որոնց մասին դեռևս չգիտեք: Ինչի համար են դրանք իրականում նախատեսված.
1. Վերնաշապիկի օձիքի կոճակը

Այս հարցի շուրջ կա երեք վարկած. առաջինն այն է, որ կոճակը նախատեսված է նրան համար, որպեսզի վերնաշապիկը կախեն կախիչի վրա, և այն չճմրթվի: Երկրորդն այն է, որ կոճակը նախատեսված է փողկապն ամրացնելու համար: Եվ երրորդն «ամենառոմանտիկ» վարկածն է. ուսանողը, ով սովորում էր ամերիկյան համալսարանում, երբ հանդիպում էր աղջկա հետ, նման կոճակ էր կարում` ի նշան նրա, որ ինքը զբաղված է:
2. Նոութբուքի լիցքավորման լարի վրայի մխոցը

Այն կարևոր մաս է, այն չեզոքացնում է աղմուկը, որը կարող է առաջանալ մալուխից:
3. Ինքնաթիռի պատուհանի վրայի փոքր անցքը

Այն անհրաժեշտ է ճնշումը կարգավորելու համար:
4. Ռետինի կապույտ մասը

Բոլորին հայտնի է, թե ինչի համար է անհրաժեշտ ռետինը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչի համար է անհրաժեշտ դրա կապույտ հատվածը: Կապույտ մասը նախատեսված է հաստ թղթի վրա պատկերված նկարները կամ գրառումները ջնջելու համար, քանի որ սովորական ռետինը չէր կարող «հաղթահարել» դա:
5. Ինչու վերնաշապիկի օձիքի վերին և ստորին հատվածները հորիզոնական են դասավորված

Բանն այն է, որ նման դիրքով քիչ հավանական է, որ կոճակը կարձակվի:
6. Սպորտային կոշիկների հավելյալ անցքեր

Քչերն են ուշադրություն դարձնում այն փոքր անցքերի վրա: Դրանք նախատեսված են այն բանի համար, որպեսզի ամուր գրկի ոտքը:

7. Սպագետտիի գդալի վրայի անցքը

Այն անհրաժեշտ է, որպեսզի ջուրը դատարկվի՝ բռնելով մակարոնները:
8. Ջինսերի վրայի փոքրիկ գրպանը

Առաջին անգամ այդ գրպանը հայտնվեց 1873թ. Levi’s -ի ջինսերի վրա: Դրանք նախատեսված էին փոքր ժամացույց պահելու համար:
9. Գրիչի կափարիչի անցքը

Այն նախատեսված է, որպեսզի կանխվի լորձաթաղանթ կափարիչի կլանումը:
10. Հագուստին կցվող փոքր կտորներ

Ստուգելու համար, թե ինչ ազդեցություն է ունենում կտորի վրա փոշիով կամ գունաթափիչով լվանալը:





























