ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև և քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: