
Սիրիայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի և ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների արդյունքում վերջին մեկ օրում առնվազն 94 խաղաղ բնակիչ է զոհվել, փոխանցում է սիրիական SANA գործակալությունը:
Հաղորդվում է, որ ռմբակոծությունների են ենթարկվել Էլ-Բաբ և Ռաքքա քաղաքները, որոնք օկուպացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: