Պուտինը չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի վերադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի բացառվում, որ Վրաստանի քաղաքացիների համար կչեղարկվի վիզային ռեժիմը, փոխանցում է Sputnik Georgia-ն:

«Բացառված չէ, որ Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կգործի: Դրա համար հիմքեր կան, առավել ևս, որ մենք տեսնում ենք որոշակի ազդանշաններ Վրաստանում առանձին իշխող կառույցներից»,-ասել է Պուտինը:

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008թ. օգոստոսին, Թբիլիսիի որոշմամբ` ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման:




Լրահոս