
«Արփա-Սեւան» ԲԲԸ արհեստակցական կազմակերպությունը լուծարվում է: Տեղեկացնենք, որ այն հիմնադրվել է դեռեւս 2001 թվականին: Ի դեպ, երկու ամսվա ընթացքում հնարավոր պարտատերերը պահանջներ կարող են ներկայացնել կազմակերպության նախագահ Աիդա Ղազարյանին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս կազմակերպությունը կապ ունի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի հետ, որի տնօրենը նրա որդին է՝ Պարույր Հակոբյանը: Նշենք, որ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն իրականացնում է «Արփա-Սեւան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգումը: