«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական պահպանության ծառայությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով վառելիք է գնել: Սակայն ՊՊԾ-ի գնման գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնի կողմից բացասական եզրակացություն է ստացել: Բանն այն է, որ «Տեխնիկական միջոցներ» եւ «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշների գնահատման նպատակով առաջին տեղը զբաղեցրած մասնակցից պահանջվել է ներկայացնել տվյալ որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթեր:
Ինչը չի համապատասխանել գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի սահմանված պահանջներին:
Նշենք, որ գնման առարկա հանդիսացող ապրանքների գնման եւ վճարման պայմաններն ունեն հստակեցման կարիք: