«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԵԼՔ» անվանումով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ։