Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում. ինչ է սպասվում բարձրաստիճան պաշտոնյաներին Աքաղաղի տարում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017 թվականի աքլորի տարին խոսել չսիրող խեցգետնի համաստեղության տակ ծնված Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու: Աքաղաղը շատ ագահ է, նա սիրում է ոսկի: Ուստի 2017-ին ֆինանսական հարցերին պետք է լուրջ վերաբերվել եւ սթափ գնահատել ռիսկերը: Եթե հնարավոր է, հենց տարվա սկզբից պետք է պաշտպանեք ինքներդ Ձեզ եւ Ձեր սիրելիներին ռիսկային գործարքներից, հակառակ դեպքում առաջին հայացքից շահավետ եւ ձեռնտու գործարքը կձախողվի: Աստղերը հուշում են, որ դժվարությունները հատկապես կլինեն տարվա առաջին կեսին, որի ընթացքում կբախվեք իրականության ծանր դրսեւորումներին, թվերի հարվածները գուցե վրիպեն, ունենաք ֆինանսական մեծ կորուստներ նպատակները հաջողությամբ պսակելու ճանապարհին…

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւս աքաղաղի տարում հանգիստ օրեր չեն սպասվում: Ստիպված կլինեք պայքարել մի շարք ուղղություններով ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում, բայց միեւնույն է՝ կմնաք խոցելի: Նապաստակի համաստեղության Ձեր փափկությունը եւ առյուծային համարձակությունն ու համառությունը կօգնեն շատ հարցերում: Բայց իմիջային պատրանքները՝ թանկարժեք հագուստի ու աքսեսուարների առկայությունը, չեն կարող օգնել Ձեզ ծանր իրավիճակներից դուրս գալ…

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարին է 2017 թվականը. թեեւ ընդունված է ասել, որ երկու աքաղաղ նույն տեղում կտցահարում են իրար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս