«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀԱԿ անդամ, վերջին շրջանում քաղաքական «բեմը» թողած Հակոբ Հակոբյանը (Լեդին) որոշել է կրկին առաջադրվել` Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից», ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ «օկրուգում», ուր առանց այն էլ «բալը թանկ է», էլ ավելի է թանկանալու, որովհետեւ այստեղից ռեյտինգայինով պատգամավորի թեկնածուներ են առաջդրվելու Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է` թեժ «փողերի» սպասումներով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: