Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել. ռուսների պատասխանը չի ուշացել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել (գործով կա 18 տուժող)։ Քաղհայցը ներկայացրել են ավտովթարից տուժածների ներկայացուցիչները։

Մեզ հայտնի դարձավ, որ այդ հայցերը ներկայացվել են այն բանից հետո, երբ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց են ներկայացրել դատարան։ Մինչ այդ, 2 տարվա ընթացքում, Հրաչյա Հարությունյանի դեմ հայց չէր ներկայացվել։ Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել 2013 թ։

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ «Հժ» թղթակիցն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել էր՝ 2016 թ. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կկարգավորվի՞, նախարարը պատասխանել էր. «Ես կարծում եմ հաջորդ տարի այս հարցով կունենանք հստակ առաջընթաց»։ Նախօրեին, սակայն, Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել։ Ստացվում է այս տարի ոչ թե առաջընթաց ունեցանք սույն գործով, այլ հակառակը՝ հետընթաց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս