
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Թուրքիայի նախագահը հայտնել է այդ հարցով ռուսական և թուրքական իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սերտ աշխատանքների մասին»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ կողմերը քննարկել են Սիրիայի իրավիճակը: «Երկու կողմերը նշել են Հալեպում օպերացիայի հաջող ավարտը, որով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղ գործընթացի սկզբի համար, որը ենթադրում է Սիրիայի ողջ տարածքում մարտական գործողությունների դադարեցում և իրավիճակի քաղաքական կարգավորում»,-ասվում է հաղորդագրության մեջ: