Վիգեն Սարգսյանի ժեստը Վրաստանում բարձր է գնահատվում. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից:

Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, հարևան երկրներն առաջինը միմյանց ուղղությամբ քայլեր պետք է կատարեն, սակայն, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, կարելի էր ենթադրել, որ ՀՀ ՊՆ նախարարը կարող էր խուսափել այցելել Վրաստան և Վրաստանին տրամադրել իր առաջին այցերից մեկը։

Սա դրական զարգացում է, որը ցույց է տալիս, որ անկախ ռուսական կամքից հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի այցին Վրաստան։

 

«Կարծում եմ` նման հարցերից մեկը հայ-ռուսական զորախումբն էր, քանի որ շատ էր խոսվում, որ այն Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի դեմ, և այլն, և այլն։ Ուստի ավելորդ չէր լինի, որպեսզի հայկական կողմը վստահեցներ, որ այդ խոսակցություններն անհիմն են։ Վստահ եմ` այդպես էլ եղել է»,- ասել է վրացի դիվանագետը։ Նրա համոզմամբ` ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հայկական կողմի դիրքորոշումը պատերազմից հետո, բանակցային գործընթացը ևս քննարկվել է Վրաստանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս