Ռուս դեսպանի մարդասպանը երկու անգամ չի կարողացել համալսարան ընդունվել և ոստիկան է դարձել. Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը, ով սպանեց Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովին, աշխատանքի է անցել իրավապահ մարմիններում այն բանից հետո, երբ երկու անգամ չի կարողացել համալսարան ընդունվել, գրում է Reuters գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով` մարդասպանի հայրը որդու մոտ փոփոխություններ է նկատել նրա գործընկերոջ հետ շփումից հետո: Հենց այդ ժամանակ, նրա խոսքով, իր որդին «կենտրոնացել է աղթոքների վրա և առավել պարփակված դարձել»:

Սակայն նա պնդել է, որ իր որդին ներգրավված չի եղել որևէ ծայրահեղական շարժման մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոստիկանը կապ է ունեցել թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում իշխանությունները մեղադրում են երկրում հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ:




Լրահոս