
Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնև էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Իգոր Դոդոնի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը Մոլդովայի Նախագահին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Վստահություն արտահայտվեց, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը: