
Դեկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աշխատանքների և իրականացվող ծրագրերի շուրջ, անդրադարձ է արվել Հայաստան–Գերմանիա հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների։