Ինչու Իգնատի Առաքելյանը որպես ասուլիսի վայր ընտրեց «Արմենիա Վայն» ընկերությունը. ինչ կապ ունի Լևոն Մկրտչյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի է ունենում «Արմենիա Վայն» ընկերությունում, որն ինչպես հայտնի է պատկանում է  ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը: Լրագրողները նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքվեցին, թե որն է պատճառը, որ ասուլիսի վայր ընտրվել է հենց այս գորածարանը, արդյոք ԿԳ նախարարի հետ նույն կառավարությունում լինելն է պատճառը:

Ի պատասխան Իգնատի Առաքելյանը նշեց, որ այս քայլը գովազդային նպատակ չունի, այս ընկերությունը պատրաստ է խաղողի մթերման պայմանագիր կնքել Վայոց ձորում, 700 տոննա խաղող գնել:

«Կապ չունի որ ես և Մկրտչյանը կառավարության անդամ ենք, ես կարող եմ տարվա ընթացքում շատ գործարաններ այցելել: Վատ բան չեմ տեսնում դրա մեջ», ասաց նախարարը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս