
Սիրիական բանակը Հալեպի Աս-Սուքքարի թաղամասի դպրոցներից մեկում մահապատժի ենթարկված երեխաների դիեր է հայտնաբերվել, փոխանցում է Sputnik միջազգային գործակալությունը:
«Զոհված երեխաների և մեծերի մարմինների վրա մահապատժի հետքեր են առկա, ներառյալ` կտրված գլուխներ և հանված աչքեր»,-ասել է Սիրիայի ռազմական ոստիկանության դատախազը:
Նրա խոսքով` բոլոր մարմինները տեղափոխվել են հիվանդանոց անալիզի համար, որպեսզի պարզվի զոհերի ինքնությունը: