Ներսես Պողոսյանն արդեն 10 օր է` հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի գործի շրջանակներում կալանավորված Ներսես Պողոսյանը դեկտեմբերի 15-ից գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Ներսես Պողոսյանի մայրը` Սաթենիկ Պողոսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն համապատասխան բուժօգնություն չի ստանում:

Ի դեպ, մեր զրուցակիցը հայտնեց, որ այդ մասին տեղեկացել է երեկ, մոտ երկու շաբաթ նրանից գաղտնի է պահվել: Հիշեցնենք՝ այս տարվա հունիսի 1-ին կալանավորվել է Ավան համայնքի բնակիչ Ներսես Պողոսյանը: Մայիսի 20-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:




Լրահոս