
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ:
Այս մասին Օլանդը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում: «Ֆրանսիան և ես անձամբ արտավորություն ենք ստանձնել բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու հարցում»,-նշել է Օլանդը: