«Բանանցի» նախկին հարձակվող Նորայր Գյոզալյանը եւ կիսապաշտպաններ Արամ Լոռեցյանն ու Կարեն Հարությունյանը վերադարձել են երևանյան ակումբ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Նշենք, որ Նորայր Գյոզալյանը 2013/14 մրցաշրջանից հանդես էր գալիս «Ալաշկերտի» կազմում, իսկ Արամ Լոռեցյանը «Բանանցին» միացել է «Արարատից»:
Կարեն Հարությունյանն էլ 2015 թվականին էր հեռացել «Բանանցից»: