Սեղանի տակից ` ՊԵԿ. հերթական նշանակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կադրային փոփոխություններ է վարում ոչ միայն ՊԵԿ-ում եւ տարածքային տեսչություններում, այլեւ կոմիտեի ենթակայության տակ գտնվող կառույցներում: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարկային եւ մաքսային ծառայողների վերապատրաստմամբ զբաղբվող «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ն այլեւս նոր տնօրեն ունի` ի դեմս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանի: Վերջինս փոխարինել է Մհեր Սահակյանին:

Լ. Բարխուդարյանն այն նախարարն էր, որը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից պատասխանում էր պատգամավոր Ֆրունզե Խառատյանի հարցին, երբ ներս խուժեց ոճրագործ Նաիրի Հունանյանը` իր հանցախմբի հետ, ու կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի, ապա մյուս պաշտոնյաների ու պատգամավորների ուղղությամբ: Բարխուդարյանը կրակահերթերի ժամանակ հասցրեց պառկել ԱԺ դահլիճի՝ քարտուղարության աշխատողներին հատկացված անկյունում եւ այդտեղից հետեւեց ոճրագործության ընթացքին:




Լրահոս