«Կյանքի ճանապարհը»՝ ահավոր վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001-2003թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով «Դորոժնիկ» ՍՊԸ կողմից կառուցվեց սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Շինարարության համար ծախսվեց մոտ 7 միլիոն դոլար: Ճանապարհը, սակայն, կառուցվել է ճանապարհաշինական կանոնների բազմաթիվ խախտումներով, ասֆալտի ծածկի հողե հենքը լավ չի ամրացվել: Նախկինում Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան էին հասնում Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհով: 2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակվել է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը:

Ավելի քան 3 ամիս 40 տոննանոց ֆուռերը երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածի ասֆալտի բարակ շերտը չի դիմացել ծանրաքարշ մեքենաների ճնշմանը: 13 տարի առաջ անորակ կառուցված ճանապարհի շատ տեղերում ասֆալտի ծածկը քանդվել, դեֆորմացիայի է ենթարկվել: Վարորդները փորձելով խուսափել փոսերից՝ հայտնվում են հանդիպակած գոտում՝ վթարային իրավիճակներ ստեղծելով: Հայաստանի համար խիստ կարեւոր այս ճանապարհի վիճակը վատթար է:

Ոսկան Սարգսյան
ՏԱվուշ




Լրահոս