Տարվա հերոսներն Ապրիլյան պատերազմին մեր սահմանները պահող տղաներն էին. Էդուարդ Թոփչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը` իր մատուցած անակնկալներով, փորձություններով, մտահոգիչ, ցավալի իրադարձություններով ու ոգեւորիչ պահերով, ընդամենը մի քանի օրից կմնա անցյալում: Տեղին կլինի, եթե փորձենք հետադարձ հայացք նետել եւ ամփոփել 2016-ը` համապատասխան դասեր քաղելով գալիք տարվա համար:  «Ժողովուրդ»-ը զրուցել է մշակույթի գործիչներից մի քանիսի` երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եւ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ:

-Ո՞վ է այս տարվա հերոսը:

Էդուարդ Զորիկյան– Ես այսպես կասեմ` տարվա մարդը «Սասնա ծռերին» հաց հասցնող Արթուր Սարգսյանն է, իսկ հերոսը` Յոժը (Սերգեյ Դանիելյան)` իր կուսակցության շուրջ հանած աղմուկով, իր պայթեցրած ռումբով:

Հովիկ Չարխչյան-Համբերող մարդը, դեռ իր վերջին ճիգերով ամեն ինչին դիմացող, հանդուրժող, հուսացող քաղաքացին, որը հասել է եզրագծին, եւ թվում է` պայթյունն ամեն պահի պետք է անխուսափելի լինի, բայց նա մի կերպ զսպում է իրեն:

Էդուարդ Թոփչյան-Բոլոր այն տղաները, որոնք ապրիլյան պատերազմի ընթացքում պայքարեցին` մեր հայրենիքի սահմանները պահելու համար:

Երվանդ Երզնկյան-Մեր օլիմպիական չեմպիոնները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս