
«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը:
Նա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում Արծվիկը պայքարում էր Մարտայի հետ: Հաղթողը որոշվել է Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով:
Հավելենք, որ sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով: