ՌԴ ՊՆ-ին պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը Սոչիից սիրիական «Հմեյմիմ» ավիաբազա էր տեղափոխվում, կործանվել է Սև ծովում: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչիի ափից 1,5 կմ հեռավորության վրա: Այս մասին, ինչպես գրում է RT-ն, հայտնել են ՌԴ ՊՆ-ում:
Ինքնաթիռում 92 մարդ է գտնվել:
RT-ի հաղորդմամբ` ինքնաթիռում է գտնվել հայտնի հասարակական գործիչ Ելիզավետա Գլինկան (Դոկտոր Լիզա):
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է զեկուցել որոնողա-փրկարարական միջոցառումների ընթացքի մասին: