Նոյեմբերի 1-ին՝ Ազգային ժողովում ՀՀ մարզպետները հայտնել էին, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը յուրաքանչյուրն իր մարզի համար պետք է ներկայացներ զարգացման ռազմավարական ծրագիր: Վարչապետի հանձնարարականի վերջնաժամկետը լրացել է: «Ժողովուրդը» փորձեց մարզպետներից պարզել, թե ինչպիսի ռազմավարական ծրագրեր են ներկայացրել, եւ արդյո՞ք դրանք արժանացել են վարչապետի հավանությանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման շուրջ վարչապետի հանձնարարականի վերջնաժամկետը լրացավ: Արդեն ներկայացրե՞լ եք Լոռու մարզի ծրագիրը:
-Ուրեմն, այն դեռ քննարկման փուլում է, եթե ուշադիր եք, վարչապետը բոլոր մարզերով աշխատանքային այցելություններ է կատարում:
-Խնդրում եմ՝ նշեք երեք հիմնական առաջնահերթությունները, որոնք ներառել եք Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագրում:
-Ամենակարեւորը՝ հանքարդյունաբերությունը, տնտեսական գերակա ուղղություններից մեկը՝ գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ ՏՏ ոլորտը: Ես նշեցի հիմնական 4 ուղղությունները: Նշեմ նաեւ, որ վարչապետի այցի ժամանակ քննարկել ենք խոշոր համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:
զրուցեց Քնար Մանուկյանը