
Ընդամենը մեկ օրից Ամանորը կթակի մեր դռները` բերելով տոնական զվարթություն եւ բերկրանք: Բոլորս էլ ունենք Նոր տարվա հետ կապված մեր ինքնատիպ հուշերը, ու թերեւս ամենքս էլ Ամանորի գիշերը երբեւէ պահել ենք նվիրական երազանքներ: «Ժողովուրդ»-ը, տոներին ընդառաջ, զրուցել է հայ հայտնիներից մի քանիսի` երգչուհիներ Ալլա Լեւոնյանի, Նառայի եւ դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
Ալլա-Այս տարի ապրիլյան պատերազմի պատճառով շատ վիշտ տեսանք, մարդկային կորուստները, այդ մեծ ցավը մոռանալ չի լինի: Մաղթում եմ, որ մեր երկրում երբեք պատերազմ չլինի:
Ռաֆայել-Ցանկանում եմ, որ հայը վերադառնա իր ավանդույթներին, մեկս մյուսիս հետ հարեւանություն, բարեկամություն անենք, հին երեւանցու տեսակը պահպանվի: Մաղթում եմ, որ մեր թասիբով միշտ տարբերվենք մյուս ազգերից:
Նառա-Մաղթում եմ, որ ամեն մեկս մեր չափով լավատես լինենք, իրար մեծ սեր տանք ու տվածի գոնե կեսը հետ ստանանք:
Աննա Բաբաջանյան