
lenta.ru-ն հաղորդում է, որ այսօր առավոտյան Սև ծովում կործանված «Տու-154» օդանավում է գտնվել ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի երգչախմբի, գրեթե, ողջ կազմը՝ 65 հոգի. բացակայել են միայն երգչախմբի 3 մենակատարները:
Հայտնի է, որ անսամբլի անդամները լրագրողների ու զինծառայողների հետ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող օդանավով Սիրիա էին մեկնում, որտեղ պետք է տոնական համերգ տային ռուսական ռազմաբազայում: