Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի դեկտեմբերի 26-ին 66 տարեկանում կյանքից հեռացավ թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:

Կարեն Ջանգիրովը ծնվել է 1948 թվականի մարտի 15-ին` Բաքվում: 1971-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը` պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1982-ից աշխատում էր Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե («Թագավորը մահանում է»), Անցորդ («Բալենու այգի»), Բազիլ («Ֆիգարոյի ամուսնությունը»), Սերեբրյակով («Քեռի Վանյա»), Վիրտուոզ («Ավտոբուս»), Ալֆրեդ Իլ («Ծեր տիկնոջ այցը») եւ այլն:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասան» եւ այլն: 1972-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արեւիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» եւ այլն: 1975-ին «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշեւի համամիութենական կինոփառատոնում եւ 1989-ի «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու եւ Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ-ին` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Աշխատել է Երեւանի Դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:




Լրահոս