ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի համար 2016-ի կապիկի տարին բուռն վայրիվերումներ ապահովեց: 3 անգամ նա պաշտոն փոխեց. տարեսկզբին ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը լքեց՝ նշանակվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, որից հետո նույն ամսում նշանակվեց ԱԱԾ տնօրեն: Այս պաշտոնում նա լուրջ փորձությունների միջով անցավ՝ չկարողանալով կանխել ՊՊԾ գնդի գրավման վտանգավոր օպերացիան:
Աքաղաղի տարում ծնված երիտասարդ Կուտոյանի համար 2017-ը եւս անհանգիստ տարի է լինելու: Խորհուրդ է տրվում լինել առավել զգոն, սառնասիրտ եւ չհավատալ տարեկիցների հորդորներին: Աստղերը խորհուրդ են տալիս ականջալուր լինել այն մարդկանց, ում համար դուք իրոք թանկ եք:
Պահանջկոտությունն ու առավել տեղեկացվածությունը կօգնեն աշխատանքում մոտենալ ցանկալի արդյունքների: Սահմանակից երկրները պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Կշեռքի համաստեղության տակ ծնված պաշտոնյաների համար 2017-ին եւս ընտանիքին հատկացված ժամանակի դեֆիցիտ կլինի:
Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում
Պետական եւ քաղաքական այրերի ապագան գուշակեց Թագուհի Թովմասյանը