
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի համար ամենահիշվող Ամանորը եղել է այն տարում, երբ ծնվել է նրա աղջիկը՝ առաջնեկը: Լրագրողների հետ զրույցում նախարարը հիշեց, որ այդ օրերին փոքրիկին Ձմեռ պապիկի հագուստ են հագցրել և ուրախացել:
Հարցին` մանկության տարիների ամենասպասված նվերը որն է եղել, նա պատասխանեց. «Հեծանիվը, որը հայրս գնել էր: Ընդ որում, երկու տարի չէր գնում հեծանիվ», – նշեց նա, հավելելով, որ ուտեսների նկատմամբ բծախնդիր չէ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան