
Այս տարին առանձնահատուկ աչքի ընկավ, եղան բաներ, որոնք վերջին 24 տարիներին չէին եղել: Բավական փորձությունների միջով անցանք: ArmLur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանը:
«Յուրաքանչյուրիս մեղավորությունը կա: Մենք մինչև վերջ չկարողացանք հասկանալ՝ ամեն մեկիս մեղքը որն է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ շատ շուտ էինք միամտվել, համակերպվել այն մտքի հետ, որ խաղաղություն է: Փորձը ցույց տվեց, որ մենք պատրաստ չէինք»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան