Մահացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

54 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը, փոխանցում է BBC-ն:

Նա մահացել է Մեծ Բրիտանիայի իր տանը: Երգչի մահվան մասին լուրերը հաստատել է նաև տեղի ոստիկանությունը:

Մահվան պատճառները չեն նշվում: Հայտնի է միայն, որ ոստիկանությունը որևէ կասկածելի հանգամանք չի հայտնաբերել:

Հիշեցնենք, որ 2011թ. Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ է տարել: Այդ պահին նա գտնվել է կյանքի և մահվան շեմին, և թոքերի արհեստական ապարատի պատճառով կարող էր կորցնել ձայնը, սակայն ավելի ուշ՝ մեկ տարի անց, երգիչը հայտարարեց լիարժեք ապաքինման մասին:




Լրահոս