Որոնողա-փրկարարական ծառայությունները հաստատել են Սև ծովում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի վայրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրը հաստատվել է, այնտեղ կարող են գտնվել ինքնաթիռի խոշոր բեկորները»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այդ վայրը գտնվում է Սև ծովի ջրերում թռիչքուղուց 6 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Տու-154-ի ավիաաղետը տեղի էր ունեցել նախօրեին վաղ առավոտյան Ադլերի օդանավակայանից թռիչքից 7 րոպե անց: