
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նշել է Սև ծովում Տու-154-ի կործանման հիմնական վարկածները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության տեղեկություններով՝ դիտարկվում են հետևյալ վարկածները՝ կողմնակի իրերի ներթափանցում շարժիչի մեջ, անորակ վառելիք, օդաչուի սխալ և տեխնիկական անսարքություն:
Ինչպես նաև ԱԴԾ-ն հաստատում է, որ ահաբեկչության կամ դիվերսիայի նշաններ չեն հայտնաբերվել: